<< Ո’Չ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻՆ ՝ ԱՌԱՆՑ IBA- Ի ԵՎ Ո’Չ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՝ ԱՌԱՆՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ >>

12:47 - 06 Դեկ, 2022

Լոզանում,  ՄՕԿ-ի գործկոմի  նիստի ժամանակ, կազմակերպության կենտրոնակայանի մոտ, ի աջակցություն IBA-ի, ակցիա է տեղի ունեցել:

Մասնակիցները պահանջել են, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պիտի  2028թ. օլիմպիական խաղերում կազմակերպի  մարզաձևի մրցաշարը:   

Ցույցին մասնակցել են տարբեր երկրների  շուրջ 40 մարզիկներ և մարզիչներ՝  աշխարհի նախկին չեմպիոն և 1988թ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռոյ Ջոնս կրտսերի գլխավորությամբ:

Ցուցարարները դուրս են եկել «Ոչ բռնցքամարտին՝  առանց IBA» և «Ոչ օլիմպիական խաղերին՝  առանց բռնցքամարտի» գրությամբ շապիկներով և պաստառներով։

ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը այդ առթիվ ասել է, որ  լսել են  մտահոգությունները  և դժգոհողների հետ  քննարկել հարցը: Առաջիկա օրերին  նրանք կառուցողական  պատասխան կստանան:  

ՄՕԿ –ը 2019թ.  կասեցրել է IBA-ի (այն ժամանակ՝ AIBA) անդամակցությունը։ Լավ է, որ օլիմպիական ծրագրում բռնցքամարտի մրցաշարը փրկվեց, թեև  Տոկիոյի խաղերում այն անցկացրեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։ 

Այս տարվա հունիսին ՄՕԿ-ը հայտարարեց, որ 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում  բռնցքամարտի մրցաշարը կրկին կանցկացվի IBA-ից դուրս։ 

Մարզաձևը ներառված չէ  նաև 2028թ. կայանալիք մարզահանդեսի   նախնական ծրագրում։ 

 

 

 

 

Այլ նորություններ